Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ժամանցային եթերի ավել-պակասները
«Դոմինո», «Ֆուլ Հաուս», «Ընտանյոք հանդերձ», «Առաջնորդները», «Խոպանի տեսություն»,«Բանակում», «Ուրիշի հոգին»
Մհեր, Ռիփփի, Սոս, Արա
Հոյակապ բառը, շատ քիչ է, որ արտահայտեմ զգացողությունս այս սիթքոմի վերաբերյալ: Մհերը, չնայած որ Արմքոմեդիի աղն էր, սիթքոմում ապացուցեց, որ տաղանդավոր դերասան է, ու նաև սիրված կերպար: Ռիփփին, չնայած իր մի քանի վայրկյանանոց դերի, այնքան հիասքանչ է, որ ապահովում է սիթքոմի գեղեցկությունը: Սոսը ՝ ցնցեց,Արան, իմ սիրելի դերասանն է, և սիթքոմում ապահովեց հայությունը: Սցենարիստը աշխատում է այնպես, որ ես անընդհատ սպասում եմ հաջորդ սերիային:
Անցյալ տարի, Ֆուլ Հաուսը խեղճացրեց զուգահեռ ընթացող սիթքոմին, այս տարի բոլորը մտածում էին, որ այն կհայտնվի նույն կարգավիճակում, բայց իրականում, ի ուրախութուն ինձ, այն հավասարազոր սպասելի է նաև այս եթերաշրջանում:: Էվա և Ադրիանա, հիանալի նորամուծություն, նորություն և թարմություն, Էվայի կերպարը շատ ճիշտ է ինտեգրված սիթքոմում, իսկ Ադրիանային ես այսօր համարում եմ Հայաստանի ամենագեղեցիկ դերսանուհիներից մեկը, եթե ոչ՝ ամենագեղեցիկը, համենայնդեպս, եթե նա մասնակցեր իմ կազմակերպած գեղեցկության մրցույթին, ապա անկասկած կարժանանար հաղթողի տիտղոսին: Ցավալի է միայն, որ կրճատվել են Մոսոյի կերտած կերպարի րոպեները սիթքոմում: Անցյալ տարի ես ասել եմ, որ Մոսոյի կերպարը անփոխարինելի է սերիալում: Գարիկը ևս իր բարձրության վրա է: Դե սերիալի ակսակալները ևս էնտիուզազմով չեն զիջում նորեկներին:
Կարծես թե հավաքել են աստղաբույլ, ասեմ ավելին՝ տաղանդավոր աստղաբույլ, բայց թող ոչ մեկ չնեղանա՝ ներգրավել են Թամարա Պետրոսյանին, իմ կարծիքով երիտասարդ ամենատաղանդավոր դերասանուհուն: Բա այսքանից հետո, կարելի՞ է արդյոք այսքան անտաղանդ սցենարով նկարահանվել: Այսքան անիմաստ սիթքոմ պատկերացնել չէի կարող: Փոխեք սենարիստին, դերասանները լավն են:
Ես ոչ մի սերիա դեռ բաց չեմ թողել: Չնայած այն բանի, որ Ալեքսանդր Խաչատրյանից բացի որևէ մի դերասանի խաղը չեմ կարող աչժանացնել որևէ գնահատանքի, առայժմ սցենարիստը պահում է լարվածությունը: Մի քանի կիքսեր անտեսում եմ, ու հույս ունեմ, որ այս շաբաթ ևս կդիտեմ սերիալը:
«Բանակում»
Այնքան լավն է, որ կրկնությունը դիտում եմ արդեն երրորդ անգամ:
«Ուրիշի հոգին»՝
Աննա Գևորգյանի սերիալից դուրս գալուց հետո սերիալը չեմ դիտում: