▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էնքան չես օգտագործել՝ փչացել ա... Ոստիկանապետի փեսան՝ ՍԱՍ-ի Արտակին

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն, առավել հայտնի՝ ՍԱՍ-ի Արտակ, 10 տարվա մեջ առաջին անգամ այսօր Ազգային ժողովում փորձել է խոսել, սակայն նրա բարձրախոսը չի աշխատել: Վերջինս ցանկանում էր պատասխանել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին:

Այս փաստը հումորի առիթ է դարձել ոչ միայն համացանցում, այլև հենց խորհդրարանի դահլիճում. Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ով, հիշեցնենք, ՀՀ ոստիկանապետի փեսան է,  տեղից արձագանքել է. «Էնքան չես օգտագործել՝ փչացել ա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին