Մայիսի 13-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 2 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս էին եղել, երբ նրանցից մեկն ընկերոջը ծիծաղելով հայտնել էր, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել էր կամրջից։
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են՝ որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարներն գետից դուրս են բերել քաղաքացու դին։