▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմիլի Արեգակ

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ այդքան սպասված « Էմիլի Արեգակ » ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում էր կենտրոնի գործունեության, նրա սաների մասին: Գլխավոր հերոսներն իրենք սաներն էին, որոնք առաջարկում էին երջանկության իրենց դեղատոմսը. սեր, անկեղծություն, հոգատարություն: Նրանց համար հաճելի էր դիտել այդքան գեղեցիկ ֆիլմ սիրելի կենտրոնի մասին: «Սա ուղղակի կենտրոն չէ, նրա մեջ կա ջերմություն, որն այլ կառույցում չես գտնի, կան հայացքներ, որոնք հուսադրող են, որոնց մեջ դու կարող ես տեսնել սեր, հարգանք, ամեն ինչ»,- ասում է սցենարի համահեղինակ Սուրեն Ավդալյանը, որը նաև «Էմիլի Արեգակ» կենտրոնի կամավոր է և նախկին սան:
Ֆիլմը կյանքի կոչվեց «Էմիլի Արեգակ» կենտրոնի և Time Production-ի 

համագործակցության արդյունքում: Ֆիլմի ռեժիսորը Արմեն Տեր-Մկրտչյանն է:
«Այս ֆիլմը «Էմիլի Արեգակ»- ի օրինակով ցույց է տալիս այն խնդիրներն ու դժվարությունները, որոնք կանգնած են բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և անձանց առաջ »,- ասաց ֆիլմի պրոդյուսեր Գևորգ Գևորգյանը: Ըստ Սուրեն Ավդալյանի, ֆիլմի հաջողությունը պայմանավորող տարրը անկեղծությունն է, առանց որի ֆիլմը կլիներ կենտրոնի մասին պատմող չոր ու ցամաք տեսանյութ»: Միջոցառման ամբողջ ընթացքում շատ հուզված էր ֆիլմի ռեժիսոր Արմեն Տեր- Մկրտչյանը, ով չկարողացավ խոսել և միայն մեկ առ մեկ համբուրեց երեխաներին` շնորհավորելով գեղեցիկ ֆիլմի և իրենց մասնակցության համար: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին