▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը 1/4-ում զիջեց ադրբեջանցուն

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պարտվեց քառորդ եզրափակիչում:

Օլիմպիական չեմպիոնը մրցեց 2023 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Մուրադ Ահմադիեւի հետ: Առաջին մրցափուլում Ալեքսանյանը վստահ տեսք ուներ: Ադրբեջանցի մրցակիցը պարբերաբար հրահրում էր նրան, գլխով հարվածում: Ալեքսանյանը դժգոհեց, գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը եւ նկատողություն տվեց ադրբեջանցուն, ապա պասիվություն տվեց:

Արթուր Ալեքսանյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Հարմար բռնվածքով մեկ գլորում կատարեց, բայց երկրորդ գլորման ժամանակ ինքը հայտնվեց մրցակցի տակ: Գորգի մրցավարը տուշե գրանցեց:

Գեւորգ Ալեքսանյանը բողոքարկեց, բայց կողային մրցավարները որեւէ խախտում չգրանցեցին մրցակցի գործողությունում՝ եւս մեկ միավոր ավելացնելով ադրբեջանցու հաշվին: Գրանցվեց 3:3 հաշիվ՝ Արթուր Ալեքսանյանի պարտությամբ:

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին