Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ, ախր եկեղեցին «նախկին թալանչի» իշխանությունները չեն, որ զբռոդիդ քսի տաս վրեն, ասես՝ «Վեհափառն ա մեղավոր, որ դու սոված ես։ Թալանել ա, փայ ա մտել»։ Դիտեք նաև՝ |
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորություն չէ, որ Նիկոլի վարքագծում և քայլերում առկա են այնպիսի հոգեբանական հատկանիշներ, որոնք բնորոշ են դասական սոցիոպատիկին։ Թեև քաղաքական գնահատականներում անհրաժեշտ է խուսափել բժշկական ախտորոշումներից, այդուհանդերձ՝ քաղաքական հոգեբանության մեջ ընդունված է սոցիոպատիկ վարքագծի կոնցեպտը կիրառել այն դեպքերում, երբ անահտն ի ցույց է դնում մի շարք հատկանիշներ: *** |
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ են իշխանությունները նոր թափ հաղորդում եկեղեցու դեմ վաղուց սկսած իրենց արշավին։ Սպասվելիք ընտրությունների հետ են կապում։ Նաև քինախնդրություն է։ Եկեղեցին մտավ քաղաքական դաշտ, եկեղեցին չեղավ հնազանդ։ Իսկ Փաշինյանը հնազանդություն է պահանջում։ Եթե հնազանդ չեն, ուրեմն, ջարդել է պետք։ Պետությունն ու իշխանությունը նա այդպես է պատկերացնում։ Այս իմաստով նա Արևմուտքից ու արևմտյան արժեքներից հեռու է այնքան, որքան հեռու կարող է լինել տոտալիտար մտածողությամբ օժտված ցանկացած մեկը։ |
***
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Այնպես չէ, որ Ադրբեջանում վստահ են, թե կազատվեն Գարեգին Բ-ից և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներից, բայց նրանք տեսնում են, որ Փաշազադեի մեկնարկած արշավը թափ է հավաքում և հույս են փայփայում, որ դրա շնորհիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վարկաբեկվելու է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության աչքերում»: |