Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Էդ քո սիրուն աչքերը, կամար ունքերը․․․Ինտերը Մխիթարյանին նվիրված՝ հայերեն երգով տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել
Երեկ՝ հունվարի 23-ին, Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Պիզայի» դեմ արտագնա խաղում 37-ամյա հայ կիսապաշտպանը խփեց «ներաձուրիների» վերջին գոլը՝ մեծացնելով հաշվի տարբերությունը (6:2)։
«Մխիթարյան գնացքը հասավ», — նշված է տեսանյութին կից գրառման մեջ։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։


