«Կուսակրոնության խախտում-չխախտումը ներեկեղեցական դիսցիպլինար հարց է, դա դրսի մարդկանց չի վերաբերվում»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից» գրառմանը, ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Եթե կուսակրոնը խախտում է կուսակրոնության ուխտը, եկեղեցական ատյանը քննում է, վճիռ կայացնում։ Կուսակրոնի կյանքն էլ է ինտիմ կյանք ու ամեն սայթաքում, որ ունենում է, մեծ ողբերգություն է»,- շարունակել է Շիրակի թեմի առաջնորդը՝ տեղեկացնելով․ «Կուսակրոն հոգևորականը երեք ուխտ է կատարում՝ անպայմանավոր հնազանդություն, կամավոր աղքատություն և կուսակրոնություն։ Ընդ որում, երեքի մեջ էլ կարող է սայթաքել։ Կարող է երբեմն անհնազանդություն դրսևորել, բայց ներողություն խնդրել, կարող է գայթակղվել նյութականին՝ զղջալ, և կուսակրոնության մեջ, որ ամենախոցելին է։ Էդ պոռոտախոսներից որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, մի շաբաթ թող փորձի առանց կնոջ ապրել․․․ Եթե հոգևորականն իր սայթաքումով դժբախտացրել է ինչ-որ մեկին, պիտի պատասխան տա, բայց եթե որևիցե արցունք չկա, բացի սեփականից, թողեք հոգևորականն ապրի իր սեփական ցավով»։ Նա հորդորել է հարգել այն ծանրությունն ու բեռը, որի տակ մտնում է հոգևորականը։ *** |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու վերաբերյալ վերջին օրերի սկանդալային հայտարարությունների մասին հարցին, ասել է, որ նա զառանցում է․ «Ինքը ո՞վ է, որ եկեղեցում խնդիր տեսնի, կամ ի՞նչ խնդիր պիտի տեսնի, իր ի՞նչ գործն է, ինքը ո՞վ է»։ Արձագանքելով Փաշինյանի՝ «իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից» գրառմանը, Սրբազանն ասել է․ «Եկեղեցին արտաքինից ստուգելու որևիցե մեխանիզմ չկա։ Եկեղեցին ստուգվում է ներսից։ Եթե կուսակրոն հոգևորականը որևիցե սխալ է թույլ տալիս, դա եկեղեցական հարց է։ Կվերաբերի պետությանը, եթե քրեական հանցանք է գործել»։ Աջապահյանի խոսքով՝ Փաշինյանի գրառումներից եկեղեցին անհանգստանալու խնդիր չունի․ «Ինչքան կարող է ճանճը փղին անհանգստացնել, այ նույնքան անհանգստացնում է»։ Դիտեք նաև՝ |
«Էդ պոռոտախոսներից որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել»․ Միքայել Աջապահյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին