▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրախտում բնակվող ՀՀ քաղաքացիները շքեղության հարկ կվճարեն

ArmComedy-ն գրում է. ԵՐԵՎԱՆ–ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ «խոպանչիներին» հարկային դաշտ մտցնող օրինագծին մյուս շաբաթ կհաջորդի Դրախտում բնակվող ՀՀ քաղաքացիներից շքեղության հարկ գանձելու ընթացակարգի օրենսդրական փաթեթը: Ֆինանսների նախարարությունում գտնում են, որ Եդեմում մեր համաքաղաքացիները իրենց թույլ են տալիս շռայլություններ, վայելում են հետմահու կյանքի բարիքները և ոչ մի կերպ չեն օգնում պետական բյուջեին:

«Մեր հավաստի տեղեկություններով Դրախտում մարդու յուրաքանչյուր ցանկություն իրականանում է: Այսինքն կան բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որ ունեն մեկից ավելի լյուքս դասի ավտոմեքենաներ, ունեն Սևանա ծովի ափին գտնվող շքեղ առանձնատներ, 4-5 ավելորդ ոսկե այֆոն: Համաձայն ՀՀ օրենքների` այս ամենի համար պետք է վճարել շքեղության հարկ»,–բացատրում է նոր հարկային մուտքերի բաժնի պետ Պետրոս Առաքելյանը,–«Վիճվարչության հետ համատեղ շուրջ երեք ամիս տևած հետազոտությունը ցույց է տվել, որ Դրախտում այս պահին բնակվում է 112-115 մլն հայ: Այս պարագայում նույնիսկ 1-2% չնչին հարկը կարող է շրջադարձային դառնալ երկրի տնտեսության համար»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին