Սուր շնչառական վարակների մասով ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում։ Ունենք հստակ ուղեցույցներ, թե որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների՝ զսպելու վարակի բռնկումները։ Այսպիսինն էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պատասխանը հարցին, թե սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու կարիք չկա՞։ «Սուր շնչառական վարակները սովորաբար նոյեմբերից-մարտ ակտիվանում են, իսկ դա նշանակում է, որ ամեն տարի կրթական մի սեզոն պետք է բաց թողնենք։ Բայց դա արդյունավետ չէ։ Ունենք առանձին հնարավորություն դպրոցների մասով։ Եթե դպրոցում բացակայությունների թիվը 25%-ից աճել է՝ պայմանվորված երեխաների հիվանդությամբ, ապա տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ վերջին օրերին սուր շնչառական վարակների նվազման միտում է նկատվում:
«Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու կարիք չկա՞»․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին