Լրագրող Մարգարիտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
1999թ հոկտեմբերի 26-ին երեքշաբթի օր էր, հանկարծամահ էր եղել Սպիտակի քաղաքապետ Սուրեն Ավետիսյանը (շատ կարգին հայ մարդ),եւ ՀՀ կառավարության ու ԱԺ կազմը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, պատրաստվում էր չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանից հետո, ժամը 17-ին մեկնել Սպիտակ՝ քաղաքապետի հոգեհանգստին:
Իսկ հոգեւոր դասը Մայր Աթոռում պատրաստվում էր 132-րդ կաթողիկոսի ընտրությանը:
Հոկտեմբերի 27-ին կառավարության հարց ու պատասխանի սկսվելուց քիչ անց անհայտ ծագման մի խումբ ճիվաղներ ներխուժեցին ԱԺ դահլիճ ( ես դրանց առաջին տեսնողներից մեկն էի ԱԺ շեմքում):
Մնացյալը հայտնի է,թե ինչ կատարվեց… Այդ պահից էլ սկսվեց Հայաստանի Հանրապետության գահավիժումը:
Եվ այդ ընթացքը շարունակվում է առայսօր՝ մեկ այլ ճիվաղի գլխավորությամբ:
Չթվարկենք,թե Վազգեն Սարգսյանին ու Կարեն Սերոբիչին քծնողների ինչ «համաստեղություն» կար,հավատարության ինչ երդումներ էին տալիս,էլ Եռաբլուրում արյուններ խառնել,էլ չգիտեմ ինչ…Այդ նույն մարդիկ,սակայն, Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մարմինները դեռ Աժ դահլիճից դուրս չբերված՝ ուրացման պրոցես սկսեցին:
Էլ չասեմ,որ հուղարկավորության արարողությանը Վազգեն Սարգսյանի մի խումբ«ընկերներ»,որ հիմա այսօրվա ճիվաղի քծնողախումբն են համալրել, ոմանք՝ նույնիսկ լակոտներով, հասցրել էին խաշ լափել ու սխտորոտ ռեխներով ներկայանալ:
Բնավ զարմանալի չէ, որ 26 տարի անց նույն օրը՝ կարծում եմ՝ ոչ պատահականորեն ընտրված,մի քանի յալանչիներով ու փալանչիներով «շքախումբը» համալրած,փսլինքը քթից ծորալով՝ Նեռը պիղծ արարողություն էր կազմակերպել Հովհաննավանքում:
Ժամառակ առ ժամանակ սոցցանցերում աչքովս են ընկնում «Վազգենի գործը շարունակողների»,բայց ճիվաղին ստորաքարշորեն ծառայողների ( հայերենում բառ չկա,որ փոխանցեմ,թե ինչերի) գրառումներ:
Այդ պերսոնաժներին ուզում եմ հուշել,որ դուք ոչ թե Վազգենի գործն եք շարունակում, այլ Նաիրի Հունանյանի: Շատերին թվում է,որ Աստծո պատիժը ֆիզիկական մահն է,բայց տիեզերական չափումներում դա բարոյական մահն է: Ընդ որում՝ ճիվաղների դեպքում պատիժը անփառունակ կյանքն է՝ ողորմելի գոյությունը քարշ տալը:
Հ.Գ. Ափսոս էին Վազգեն Սարգսյանը,Կարեն Դեմիրճյանը,Յուրի Բախշյանը,Արմենակ Արմենակյանը եւ մյուս պետական այրերը…
Դիտեք նաև՝


