▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք դրա համար պատասխան կտաք. վրացիները սպառնում են Ավակովին` Սաակաշվիլիին վիրավորելու համար

Ուկրաինայի կողմից Դոնբասի հակաահաբեկչական գործողություններ (ՀԱԳ) անցկացնելու գոտում կռվող մի խումբ վրացի կամավորներ  տեսաուղերձ են ներկայացրել` այն ուղղելով ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:  Մարտիկները Ավակովին դիմել այն բանից հետո, երբ վերջինս վիճել է Օդեսայի նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիի հետ: Տեսաուղերձում նշել են, որ  վիրավորել է  ամբողջ Վրաստանին,  քանի որ Սաակաշվիլիին «շրջիկ» է անվանել:

«Դուք դրա համար պատասխան կտաք: Եվ դուք իրավունք չունեք ասելու մեր մասին, որ մենք շրջիկներ ենք: Դուք այդ բառի համար պատասխան կտաք: Իսկ եթե չապացուցեք, ապա ինքներդ կդառնաք շրջիկ այստեղ: Դա ասում ենք մենք` վրացի պարտիզաններս, ովքեր իրենց արյունով և զենքով մարտնչում են Ուկրաինայում»,- ասել են մարտիկները:

Տեսանյութը դիտել` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին