▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար է էժանագին հնարքներով սասանել սպառողների վստահությունը.արձագանք

Սույն թվականի մայիսի 26-ին մի շարք կայքերով տարածվեց մի լուսանկար, որի նպատակը ոչ այլ ինչ էր, քան «Կիլիկիա» ապրանքանիշը և, առհասարակ, «Երևանի գարեջուր» ընկերությունը վարկաբեկելու հերթական տհաճ փորձ:

Իհարկե, կարելի էր նաև չանդրադառնալ այս պատմությանը, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք. սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց մեկնաբանություններով արդեն իսկ գնահատական տվեցին թե՛արարքին, թե՛ հեղինակին և թե՛ պատվիրատուին: Դժվար է էժանագին հնարքներով սասանել սպառողների վստահությունը մի ապրանքանիշի նկատմամբ, որն ունի բարձր հեղինակություն:

«Կիլիկիա» ապրանքանիշը ևս մեկ անգամ զգաց իր բազմահազար երկրպագուների ու հավատարիմ սպառողների հզոր ուժը, որի համար ասում ենք շնորհակալություն:

«Երևանի գարեջուր» ՓԲԸ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին