▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիետա, որն առաջարկում է Պոլինա Գագարինան. Արդյունքն ակնհայտ է

Полина Гагарина фото

Պոլինա Գագարինան հրաշալի երգչուհի է, դերասանուհի և աստղային կերպար։ Սակայն առաջին հերթին նա սովորական կին է, որը ունեցել  է նույն ապրումները, ինչպ յուրաքանչյուր կին։ Երեխայի ծնունդից հետո երգչուհին 30 կգ գիրացել է։

Սակայն ի տարբերություն շատերի, Պոլինան ոչ թե թևաթափ է եղել, այլ ընտրել է  նոր կյանք։ Հատուկ դիետայի և մարզումների շնորհիվ նա բավականին նիհարել է։ Այժմ նա խոստովանում է, որ դիետա այլևս չի պահում, բայց նախկին քաշը չի վերականգնվում։ Իսկ գաղտնիքը կամքի ուժն է  և ճիշտ սնվելը։

Ակտիվ նիհարելու փուլում Պոլինան չէր ուտում 18.00-ից հետո, օրական խմում էր 2 լիտր ջուր,  թեյը և սուրճը  խմում էր  առանց շաքարի։ Նրա սննդակարգից հեռացվել էին ֆասթֆուդը, յուղոտ և բարձր կալորիականությամբ սնունդը։

Նա կիսվել է նիհարելու իր գաղտնիքներով.

1. Բրնձի օր. Թույլատրվում է ուտել միայն եփած բրինձ։ Չափաբաժինը՝ նույնն է, կարելի է ավելացնել համեմունքներ համի համար։

2. Մսի օր. Կարելի է  ուտել միայն հավի եփած կրծքամիս

3. Բանջարեղենի օր. Թույլատրվում է ուտել միայն եփած բանջարեղեն, բանջարեղենով ապուր։ Չի կարելի ուտել կարտոֆիլ, ցանկալի է ուտել  ոլոռ, սիսեռ, ոսպ։

Բացի դիետիկ սննդակարգից, Պոլինա Գագարինան նաև ինտեսնիվ մարզվել է։ Պարերը, վազքը, լողը, սուսերամարտը նրա ընտրությունն են։

Իհարկե հեշտ չէ նման ռեժիմը երկար պահելը, բայց Պոլինան այդ դիետան պահպանել  է ամբողջ 6 ամիս։ Արդյունքը գեղեցիկ կազմվածքն ու թարմ արտաքին տեսքն է։

Այժմ դիետայից հետո Պոլինան պահպանում է հավասարակշռված սնվելու կանոնները. ավելի շատ միրգ, բանջարեղեն, ընկույզ, ոչ յուղոտ միս և ձուկ։

Եթե դուք ունեք ավելորդ քաշ, պետք չի հուսահատվել։ Պարզապես դրեք ձեր առջև նպատակը և հետևեք վերոնշյալ կանոններին։

 

Աղբյուրը՝ Life.panorama.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին