▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավիթի վրա փորձում են տակառ գլորել մարդիկ , ովքեր նորմալ կենսաբանություն առարկան չեն սերտել»

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս թեմային անդրադառնամ, հետո էլ չեմ խոսելու։ Տաթևիկի երկար ամիսներ չարչարանքով ստեղծված նյութը` պտուղ-բանջարեղենի նորմայից ավել թունաքիմիկատներ պարունակելու մասին շատ մեծ արձագանք գտավ , դե նորմալ երկրում սա մեծ սկանդալի , լուրջ իրարանցումների պատճառ կարող էր լինել, բայց դե մեր երկրում այս հարցով ոչ ընդդիմադիր կուսակցականները խոսեցին , ոչ առավել ևս և բնականաբար իշխանությունները։ Բայց այ այս նյութի տակ , որոշ կերպարներ մեր հասցեին սկսեցին մեղադրանքներ հնչեցնել տարբեր հարթակներում իբր, բռնվեք թուրքերի ճամփան ենք բացում մեր հայկականին անուն կպցնելով, որոշ պսևդոինտելեկտուալ էլ փորձել էր հեգնական տոնով սխալ հանել ընկերներիս։ Ուրեմն ես մի քանի տողով ստիպված եմ ներկայացնել։ Էս երկրում շատ քիչ մարդ կա , որ կարող է ունենալ պետության , պետականության մասին էն պատկերացումները ու սրտացավությունը , ինչ ունեն Պիպոյան Դավիթը ու Բաբկենը։ Դավիթն էն մարդն ա , որ ամբողջ կյանքը նվիրելով գիտությանը , ՀՀ-ում տիտանական աշխատանք կատարելով հստակ կարողանում է տարանջատել` որն է պետական շահը , որն է իշխանության շահը , որ քայլով հնարավոր է վնասել պետությանը , որ քայլով` ոչ։ Մեր ակտիվ գործնեության էս տարիների ընթացքում փոխվել է գյուղատնտեսության ոլորտը համակարգող առնվազն 7 նախարար։ Բոլոր նախարարների հետ ես էլ Պիպոյաններն էլ ունեցել ենք անձնական շփում, որևէ մեկը չի կարող փաստել , որ երբևէ անձնական խնդրանքով մտած լինենք իրենց մոտ։Պետության հետ կապված եղել են հարցեր , որ մեր պարտքն ենք համարել անձամբ զգուշացնել կամ ներկայացնել , դեպքեր կան երբ բարձրաձայնելը ուղղակի կնշանակեր հարված հասցնել պետությանը , դրանից ելնելով մենք կոնկրետ դիմել ենք համապատասխան մարմիններին, ՍԱՏՄ-ից էլ կփաստեն , նախարարությունից էլ։ Վիրավորականն այն է , որ Դավիթի վրա (այդ թվում նաև էս աշխատանքը կատարողների) փորձում են տակառ գլորել մարդիկ , ովքեր նորմալ կենսաբանություն առարկան չեն սերտել ու նման մարդկանց գրածի տակ հավանումներ են դնում մարդիկ , ում անմիջապես պատասխանատվության ներքո է տեղի ունեցել այս ամենը։ Դե ինչ ասեմ , ժամանակն ամեն ինչ գցում է իր տեղը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին