▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Աղաջանյանը նորություն ունի

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Դավիթ Աղաջանյանն օրեր անց կրկին կներկայանա հեռուստադիտողին: Դավիթը նկարահնվում է «Օտարը» հեռուստասերիալում, որի մեկնարկը կլինի շուտով՝ «Շանթ Պրեմիումի» եթերում: Սիրային եռանկյունու մի անկյունում կանգնած է նրա հերոսը, մյուսներում՝ Մարինկա Խաչատրյանի եւ Սիսիան Ստեփանյանի մարմնավորած հերոսները:

«Այս օրերին զբաղված եմ ակտիվ նկարահանումներով, քանի որ օրեր անց արդեն «Օտարը» հեռուստասերիալը եթերում կլինի: Պետք է շեշտեմ՝ հետաքրքիր սյուժեով աշխատանք է սպասվում հեռուստադիտողին, որի զարգացումները լարված կպահեն հետեւորդներին»,- կայքի հետ զրույցում նշեց Դավիթը՝ հավելելով.

«Անկեղծ ասած, չեմ ցանկանա կոտրել հեռուստադիտողի հետաքրքրությունն ու մանրամասներ հայտնել սցենարից: Իմ հերոսի հետ կապված էլ միայն կնշեմ, որ դրական կերպար է, իսկ թե ինչպիսինն է նա, ինչ բնավորություն ու հետաքրքրություններ ունի, թող դեռեւս գաղտնիք մնա»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին