Արսեն Բաբայանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Մանվելն է, արցախցի մարզիկը, որը 2 տարի առաջ հենց այս օրը ձերբակալվեց, այնուհետեւ կալանավորվեց: Հետո Մանվելն ազատվեց կալանքից, սակայն գործի դատաքննությունը դեռեւս շարունակվում է: Նախորդ նիստին դատարանին խնդրեցի թույլատրել, որ Մանվելը մեկնի արտասահման եւ մասնակցի մրցաշարին: Միաժամանակ խոստացանք, որ կվերադառնա հաղթանակած:
Դատավոր Ասատրյանը թույլատրեց, Մանվելն իր խոստումը կատարեց։ Շնորհավոր, չեմպիոն ջան»։