
Ամեն տարի Դանիայի Ֆարերյան կղզիներում հավավքում են հազարավոր մարդիկ, որոնց նպատակը մեկն է` սպանել կալդերոնական դելֆիններին, որոնք հայտնի են իրենց խելքով: Այդ սարսափելի երևույթը դանիացիների շրջանում վերածվել է ավանդույթի, ընդ որում` վերջիններս դա անում են դանդաղ և մեծ հաճույքով: Բացի ավանդույթի պահպանումից, ըստ դանիացիների` իրենք սպանում են դելֆինների, որովհետև վերջիններս շատ ձկներ են ուտում, ինչի պատճառով մարդիկ հաճախ զրկվում են իրենց սիրելի ձկներից պատրաստված ուտեստներից:


