▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին

«Օրագիր Նյուզ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի ժամանակ դանակահարել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ վերջինս գնացել է աշխատակիցների հետ զրուցելու, նրանց հանգստացնելու, սակայն Փարամազյանի մեծ-մեծ խոսքերը դուր չեն եկել գործադուլ հայտարարած աշխատակիցներին, ինչն էլ դարձել է վիճաբանության, ապա դանակահարության պատճառ։

***

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հերքելով «Օրագիր Նյուզ»-ի տեղեկատվությունը այն մասին, որ իրեն դանակահարել են ԶՊՄԿ գործադուլի ժամանակ։ «Առավոտյան Oragir.News ը տարածեց իրականության հետ կապ չունեցող սուտ տեղեկատվություն իմ անձի մասին, որով ողողվեց ողջ համացանցը` խաթարելով մեր համայնքի բնականոն աշխատանքը։ Որպես Քաջարան համայնքի ղեկավար պահանջում եմ անհապաղ հերքել և այդ ապատեղեկատվությունը հեռացնել համացանցից»,- գրել է Փարամազյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին