▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դադարեք կիկոլի հանդիսատես դառնալ»․ Կարին Տոնոյան

Հասարակական գործիչ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բա այսպես ո՞նց կլինի, ի՞նչ է լինելու...
Այս նույն հարցը ինձ տվող հարյուրավոր մարդկանց մի պատասխան ունեմ.
այնպես չէ, որ ես գիտեմ ամեն ինչ, բայց դադարեք կիկոլի հանդիսատես դառնալ, անգամ ամենասուր քննադատությամբ, թող ինքն իր թատրոնները բեմադրի, աթոռապաշտներին հարկադիր հանդիսատես դարձնի, ծափ տալ պարտադրի... քանդի, ավերի, ծախի, բանտարկի...
Մի վախեցեք, ոչինչ հավերժ չէ, մի նկատեք իրեն, մի նյարդայնացեք իր արածներից, մի արձագանքեք... փոխարենը արեք իր ասածների ուղիղ հակառակը՝ եկեք ստեղծեք ամեն ինչի նորը, կառուցենք, օգնենք իրար, ի վերջո ինքը սնվում է մեր ապրածի սխալներից, զտում հային չհայից, հավատավորին կռապաշտից, ծախուներին արժեքակիրներից և այլն...
Դադարեք իր օրակարգի մաս դառնալ, ժամանակ չունենք, այսքան «ծուռ սարքածն» ու քանդածը վերակառուցել է պետք՝ նորովի, հայեցի, արժեքահեն...
Խավարն է ընդգծում լույսի արժեքը. և թող եղիցի լույս...»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին