▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չզարմանաք, որ Անկարայից վերադառնա ու ներկայացնի այնտեղից բերված գործողությունների քարտեզը»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսի 20-ին Անկարա այցին ընդառաջ ի՞նչ է անում կինոյի տղեն, հայոհոյախոսությամբ շարունակվում է թիրախավորվել Եկեղեցին, ինչպես նաև հայ ազգին ու Եկեղեցուն սատարման հայտարարություն անող բարերար Սամվել Կարապետյանին:
Այնուհետև անվտանգային այս բարդ իրադրության ժամանակ ազատում է ԱԱԾ տնօրենին, պատճառը հասկանալի է, չէ՞, որ անվտանգային խնդիրները չեն։
Հետևությունները թողնում եմ ձեզ հարգելիներս։
Հիմա կարո՞ղ է Նիկոլ ընտրած ու մերժող հպարտ քաղաքացին ենթադրել, որ եթե Նիկոլն այս ծանր ու խրթին պահին անվտանգության խորհրդի նիստ չի գումարում, ռիսկերը գնահատող գործողություններ չի անում, այլ զբաղված է Եկեղեցուն և բարերարներին թիրախավորելով, ապա անվտանգության ու տարածաշրջանային հարցերում իր դիրքորոշումը ձևավորելու հարցերը քննարկելու է Էրդողանի ու Ալիևի հետ։
Չզարմանաք, որ Անկարայից վերադառնալուց հետո, հանկարծ, անվտանգության խորհրդի նիստ հրավիրվի, ներկայացվի այնտեղից բերված առաջնահերթություններն ու գործողությունների քարտեզը»:

***

«Ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո որ սա եկավ իշխանության, առաջին հարվածը վերցրեց իր վրա եկեղեցին: Եկեղեցին անցավ, եկավ «Երկրապահ»-ի հերթը, այն կազմալուծեց, անցավ բանակին, գլխատեց, գեներալներին հանեց, հաջորդ քայլով Արցախը հանձնեց: Եվ տեսավ, որ այս ամեն ինչը ժողովուրդը կուլ է տալիս, հեշտ է մարսում, ասաց` ինչո՞ւ չփորձեմ նորից անցնել Եկեղեցուն: Թեպեդ ինքը չէ դա անում, այլ իր ավագ եղբայր Էրդողանը»,- դատարանի բակում լրագրողի հետ զրույցում նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը:

«Ամսի 20-ին ինքն Էրդողանին ասելիք ունի` տես, մեծ եղբայր, փորձեցի էս ամեն ինչն անել, Եկեղեցին նորից եմ ուզում կազմալուծել, նորից ժողովուրդն ուզում ա ոտքի կանգնի: Ամեն ինչ անում եմ ձեզ համար, բայց չի ստացվում: Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, եկեղեցին ոտքի կանգնի, ապա վստահ եմ, որ այս թրքահպատակ իշխանությունը մեկ րոպե առաջ կհեռացվի իշխանությունից»,- հավաստիացրեց գնդապետը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին