▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձյան հետ հալվում է գրեթե նոր ավարտված սալիկապատումը»․ Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ահազանգ
Գարեգին Նժդեհի փողոցն է՝ ձյան հետ հալվում է գրեթե նոր ավարտված սալիկապատումը, ասել է թե՝ ձյան հետ հալվում են հերոս-հարկատուների հաշվին ՔՊ-ի մսխած միլիոնավոր գումարները։
Չկա քաղաքային տնտեսության որևէ ոլորտ, որ ՔՊ+Հանրապետություն+Հանրային Ձայն թալանչի խմբակը ձախողած չլինի, թերևս, հաջողել են միայն քաղաքացիների կյանքը թանկացնելու, տուգանքի մատերիալ դարձնելու հարցում…»։

***

Փաստաբան Մանուշ Եսայանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բավարար էր, որ ձյունն ընդամենը մեկուկես ամիս մնա Երևանի փողոցներում և ասֆալտի միֆը ևս փլուզվի։ Վերջին տարիների ընթացքում ինչ խոսում էինք, ինչ քննադատում էինք՝ ասֆալտախեղդ էին անում մեզ, թե բա մենք ասֆալտ ենք անում, մենք ասֆա՜աալտ ենք անում, պարտք ենք վերցնում ու էլի ասֆաա՜ալտ ենք անում։
Էս թանկարժեք ասֆալտը չդիմացավ ձմռան ձյանը, առանց ի դեպ լուրջ ցրտերի, ընդամենը ձմռանը ձյուն եկավ, մոտ ամիս ու կես չհալեց ու ասֆալտապատ փողոցները արդեն այսօր վերածվել են խրամատների։
Երևի չէիք մտածել, որ ձմռանը ձյուն կարող է գալ․․․ դե իհարկե, ով կմտածեր։
Դեհ, ինչպես ասում են հոգ չէ, կրկին և նորից տենդերներ ու կրկին և նորից ձեր սրտի կազմակերպությունները կասֆալտապատեն ասֆալտապատված ասֆալտը ասֆալտով։ Դուք էլ դա թանկով մեր վրա կծախեք, ի վերջո շուտով ընտրություններ են։ Հա, անպայման կսկսեք Թբիլիսյանից, այլն տարվա մեջ մինիմում 8 անգամ ասֆալտապատվում է, հատուկ հաշվել եմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին