ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Որքան էլ առաջին հայացքից հասարակության որոշ խմբերի համար տարօրինակ հնչի, սակայն գործող իշխանության տրամաբանությամբ, որքան շատ պարտություններ լինեն, այնքան մեծ է հավանականությունը, որ Հայաստանը «ճիշտ ճանապարհ» կընտրի:
ԱՄՆ-ում Հայաստանի պարտությամբ հպարտացող Փաշինյանը նշել է, թե «մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության (44-օրյա պատերազմի) միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն:
Փաստորեն, ըստ Փաշինյանի «երկաթյա» տրամաբանության, որքան շատ պարտվենք այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի:
Չշտապեք զվարճանալ, առավել ևս` սրան գիժ կամ մոլագար անվանեք:
Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի հեռանկարը` գուժելով ոչ միայն նոր պարտությունների մասին, այլ ավանսով փորձում է արդարացնել դրանում իր մեծ «ջանքերը»»:
Դիտեք նաև՝
«Հայաստանում հիմա տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա՝ մեր անցած ճանապարհի բերումով: Այս գաղափարախոսությունն է միայն, որ ՀՀ-ին լինելիության շանս է տալիս»,- Վաշինգթոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես պետք է ասեմ, որ մենք եկել ենք այս ամեն ինչին 44-օրյա պատերազմում պարտության բերումով և այդ պարտության խորքային ու ոչ խորքային պատճառները վերլուծելու և հասկանալու բերումով»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս ընթացքում իր ասածներն ու հայտարարությունները կախված են եղել դրա հետ: «Այսօրվա իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել հետևյալը, որ, իմ գնահատմամբ, մենք այսօր այդ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ և ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»,- նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ մենք այս վերլուծությունների արդյունքում չպետք է գանք այն եզրակացությանը, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել. «Ես այդ դիրքորոշման հետ համաձայն չեմ: Այդ զոհողությունները ՀՀ ինքնիշխանության և անկախության համար են եղել: Մենք հիմա պետք է կենտրոնանաք այդ զոհողության հնարավորութունն օգտագործելու վրա: Ընդ որում, հեշտ չի լինելու»,- հավելել է Փաշինյանը: |