«Լույսի բանակ» կազմակերպության հիմնադիր Կարեն Արեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «CocaCola-ն ուզում է այլանդակ ձևով ԲՈՅԿՈՏՎԵ՞Լ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ։ CocaCola-ն խնդիր չունի, Լույսի Բանակը պատրաստ է»:
Հիշեցնենք, որ համացանցում մեծ աղմուկ ու դժգոհություն է առաջացրել երգչուհի Սևդալիզայի առաջիկա այցը Հայաստան, որ մասնակցելու է Կոկա-կոլայի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած միջոցառմանը։
Այս առիթով Սրբազան Հայաստան ֆեյսբուքյան էջը գրել է․ «Իրանի ադրբեջանական արմատներ ունեցող այս երգչուհին մոտ մեկ ամիս առաջ թողարկել է մի սրբապիղծ տեսահոլովակ, որտեղ անարգում ու պղծում է խաչը, ծաղրում մեր Փրկչին, այլասերված տեսարաններ բեմադրում ավետարանական դրվագներով: Այս սատանիստական շաբաշի հեղինակը ինչու՞ է հրավիրվել Հայաստան: Չէ՞ որ այս սրբապիղծը բացահայտորեն ծաղրում է քրիստոնեական արժեքները և վիրավարում քրիստոնյաների կրոնական զգացմունքները»: