▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում

Մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում, նախնական վարկածի համաձայն, գետն ընկած 2 տարեկան Տիգրանին արդեն 4-րդ օրն է չի հաջողվում գտնել։

Այսօր փրկարարական ջոկատները կրկին վաղ առավոտից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները Մարմարիկ գետի երկայնքով։

Հարկ է նշել, որ փոքրիկի ծնողները հակված չեն հավատալու գետն ընկնելու վարկածին և կարծում են, որ երեխային գողացել են։

Այս անորոշ վիճակից օգտվելով՝ որոշ անձինք անծանթ համարներից զանգահարում են ծնողներին, պապիկին և պնդում, որ երեխան իրենց մոտ է։

Արմլուր-ի տեղեկություններով՝ այս 4 օրերի ընթացքում ընտանիքը ստացել է տարբեր զանգեր, որ երեխան Արտաշատում է, Մարգարայում է, զանգողների մոտ է, երբ ծնողները խնդրել են նկար ուղարկել, զանգահարողն ասել է՝ արդեն փախավ երեխան, չհասցրինք բռնել։

Ավելին, ինչ-որ անձինք զանգել և ասել են ձեր երեխային 2 ժամից կբերենք գյուղ մտնող կամուրջի մոտ, սակայն 2 ժամ անց ոչինչ էլ չի եղել։

Ծնողները սարսափելի վիճակում են և նրանց այս վիճակից օգտվողները շատ են։

Կայքի հետ զրույցում Մարմարիկի համայնքապետ Արթուր Քարամյանը հայտնել է, որ, այո, եղել են նման զանգեր, հոգեկան խնդիրներ ունեցող անձինք են եղել, իսկ շատերը զանգահարել են սրտացավությունից ելնելով։

Անբարեխիղճ մարդկանց զանգերը, այդ թվում օտարերկրյա հեռախոսահամարներով, ստեղծում են վախի և տագնապի մթնոլորտ:

Քարամյանը զրույցում նշեց, որ այժմ փրկարար ջոկատներից բացի կամավորական այլ ջոկատներ ևս եկել են և ամբողջ գետի երկայնքով ինտենսիվ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

 

***

***

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորած երեխայի մասով հստակ մի քանի բան ասեմ, իմ կարծիքով` կարևոր.
1. Մարմարիկից է կորել, ուրեմն կողքի ԲՈԼՈՐ բնակավայրերի, գյուղերի, համայնքների մարդիկ պետք է հնարավորինս ուշադիր լինեն, չորս կողմը նայեն՝ տարօրինակ վարքագծով հարևաններին, տեղի հարբեցողներին, թմրամոլներին, ինչ ասես կարող է պատահել, օրինակ` փախցնեն-տանեն ու փրկագին ուզեն:
2. Ծնողներին ՉՄԵՂԱԴՐԵԼ:
Մեղադրել կարող են բոլորը, մանավանդ մեր հիվանդ ու բևեռացված հասարակության մեջ, բայց ամեն մեկդ մյուսին մեղադրելուց առաջ ձեզ նայեք, ձեր պահած, դաստիարակած երեխուն նայեք ու ԼՌԵ՛Ք:
Դժբախտությունը գալուց չի հարցնում, գալիսա ու տապալումա, անգամ ամենաուշադիր, զգոն ու իրազեկ մարդկանց:
3. Ինչ-որ բան նկատելիս ինքնագործունեություն չանե՛ք, զանգեք ոստիկանություն, անգամ եթե մանրուք եք նկատել, որ կարող է որևէ կապ ունենալ այս թեմայի հետ:
Ոչ մի մանրուք նման իրավիճակներում անկարևոր չէ և կարող է փրկօղակ դառնալ:
Երեխեքի հետ կապված ինչ-որ վատ շղթա է` կորչում են, խեղդվում են... Հուսամ` փոքրիկը կգտնվի և կավարտվի էս ամենը»:

***

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «2 տարեկան Տիգրանի անհետացումից հետո ինչքան սրբապիղծ ու շեղված կա, ջրի երես են դուրս գալիս, որոշ շեղված սրբապիղծներ զանգում են Տիգրանի ծնողներին կամ պապիկին ու ասում, որ իբր թե տեսել են Տիգրանին, բայց չեն կարողացել բռնել (իբր թե փախել է), որոշ պոռնիկի ծնունդներ զանգում, ասում են` հեսա երեխային կբերենք ու կորչում են, որոշ շեղված ու ֆենտըզի ժանրի տակ մնացած փսևդո էքստրասենսոտա-բախտնայողա-թուղթ ու գիր անողներ ինչ-որ էշ պատմություններ են հորինում ու մարդուն էլ ավելի գցում սթրեսի մեջ, որոշ մարդիկ` չճանաչելով Տիգրանի ծնողներին, աշխարհի ամենավատ բաներն են ասում էդ մարդկանց․․․
Մի՛ հավատացեք ամեն տեսակի հորինված պատմությունների, չեմ զարմանա, որ էս օրերին գտնվեն այնպիսի տականքներ, որ զանգեն Տիգրանի ծնողներից փող պահանջեն երեխու դիմաց ու կորեն։ Չեմ զարմանա։
Երեխուն առավոտից մինչև ուշ գիշեր հարյուրավոր մարդիկ են փնտրում թե կամավորներ, թե ՆԳՆ ու թե ԱԻՆ, կարծում եմ նաև լավ կլիներ մոտակա զորամասից էլ վաշտեր ներգրավվեին այդ գործին։ Ամեն դեպքում, բոլորս ամեն րոպե սպասում ենք հրաշքի։ Անկախ նրանից` հավատացյալ ենք, թե աթեիստ, մեկ է` սպասում ենք էդ հրաշքին։
Աստված առաջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին