Ֆրանսիական սկանդալային Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունը 4 մլն եվրոյի նվիրատվություն է արել:
Խմբագրության որոշմամբ՝ աշխարհի 84 երկրի շարքային քաղաքացիներից ստացված գումարը փոխանցվելու է ահաբեկչությունից ու դրա հետ կապված հարձակումներից տուժած մարդկանց:
Գումարի ճիշտ տնօրինման համար Ֆրանսիայի կառավարությունը ստեղծելու է հատուկ հանձնաժողով: Այս մասին հայտնում է Euromag.ru-ն
Հիշեցնենք, որ Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունn այս տարվա հունվարին հայտնվել էր իսլամիստ ահաբեկիչների՝ Փարիզում իրականացրած ահաբեկչության թիրախում: