▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեռքներդ հեռու՛ Հայոց եկեղեցուց. Կառավարության շենքի դիմաց խունկ են վառել

«Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին». կառավարության մոտ բողոքի ակցիա է` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու

Ակցիայի մասնակիցները նախ կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ իրականացրին։ Պարանի վրա լվացքի ամրակներով նրանք կախեցին պաստառները, որոնց վրա տարբեր գրառումներ կային. «Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է» և այլն։  Ակցիայի ընթացքում նաև խնկարկում եղավ։

***

Եթե արժանապատվություն ունենք, պետք է դուրս գանք և պաշտպանենք մեր եկեղեցին, մեր տունն ու հայրենիքը։ Նման կարծիք հայտնեց՝ ի պաշտպանություն Եկեղեցու կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից Սոնյա Թաշչյանը։
Ակցիան կազմակերպել են մի խումբ քաղաքացիներ՝ վրդովված վարչապետի վերջին օրերի՝ եկեղեցու և եկեղեցականների դեմ ուղղված գրառումներից։
«Երկիրն օրհասական վիճակում է, վտանգը հասել է ամեն մեկիս դուռը և ամեն մեկը պետք է դուրս գա պայքարելու»,- ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը նսեմացնում է Հայոց Եկեղեցին՝ հրահրելով հանրային ցասում։ «Լուծումը մեկն է՝ պետք է ձերբազատվենք Նիկոլ Փաշինյանինց ու նրա իշխանությունից»,- նշեց Թաշչյանը՝ կոչ անելով դուրս գալ ու պայքարել։

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին