▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալություններն իրականացվել են տեր Արամի հաղորդման հիման վրա

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Ինչպես հայտնի է, ձերբակալվել և Քննչական կոմիտե են տեղափոխվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու թեմի հինգ քահանաներ։ Պատճառը դեռ հայտնի չէ։ Այս պահին թեմի առաջնորդարանում և Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում խուզարկություն է ընթանում։
Հիշեցնենք՝ ձերբակալվել են քահանաներ Տեր Փառեն, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչն ու Տեր Ղևոնդը։
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ձերբակալվել են նաև մի շարք քաղաքացիական անձինք։
24Նյուզ-ի տեղեկություններով ձերբակալություններն իրականացվել են Հովհանավանքի քահանա տեր Արամի հաղորդման հիման վրա:

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԿՐՏԻՉ ՍՐԲԱԶԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ։
Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել՝ նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է՝ տեղյակ չեմ, թե ուր է:
Սա Մկրտիչ Սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է:
Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը):
Ըստ այդ նորմի՝ բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հ.Գ. Բերման են ենթարկվել նաև հետևյալ քահանաները՝
Տեր Փառեն, Տեր Մանուկ, տեր Հայկ, տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ։
Բերման են ենթարկվել նաև Արագոծոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ»։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշազադեի հանձնարարականը տեղ հասավ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու հոգևորականների դեմ արշավը նոր թափ ստացավ։ Ձերբակալել սրբազաններին, հոգևորականներին ու կազմաքանդել վերջին հայապահպան ինստիտուտը։ Հաջորդը՝ Հայ ընտանիքի հանդեպ ոտնձգությունն է լինելու»։

Դիտեք նաև՝

Նաիրի Հոխիկյանի գրառումը․ 

2018-ին երբ Նիկոլի հովանավորած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները Գնդեվանքում հարձակվել էին Կաթողիկոսի վրա, ապա գրոհել Մայր Աթոռի Վեհարանը, եկեղեցու բազմաթիվ սպասավորներ իրենց աջակցությունը հայտնեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Այդ ժամանակ Ստեփան Ասատրյանը սարկավագ էր, ով հանդիպման ժամանակ ելույթ էր ունեցել կաթողիկոսի առաջ ու, ըստ ներկաների պատմածների, հայտարարել էր, թե պատրաստ է իր կյանքը տալ հանուն Վեհափառի։

Դրանից հետո Վեհափառի օրհնությամբ Ստեփան սարկավագը դարձավ քահանա' կրելով Տեր Արամ Ասատրյան անունը, նշանակվեց հոգևոր ծառայության Հովհանավանքում։

Այդ նույն ժամանակ նա դիմել էր կաթողիկոսին, թե տան խնդիր ունի և չի կարող վարձով ապրել, ինչից հետո Մայր Աթոռին պատկանող բնակարաններից մեկը անհատույց տրամադրվել էր այդ քահանային բնակության համար։

Այդքանից հետո Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս ոչ միայն Վեհափառի, այլև Արագածոտնի թեմի առաջնորդի ու մյուս հոգևորականների դեմ։

Ու դրանից հետո Օհանավանքի որևէ բնակիչ պիտի ասի, թե իրենց մոտ բարոյական ու աստվածասեր քահանա է ծառայո՞ւմ: Ափսոս է Հովհանավանքը, որի սուրբ պատերը պղծվում են։

***

Արագածոտնի թեմի առաջնորդի և հինգ քահանաների ձերբակալություններն, ըստ լուրերի, Տեր Արամի հաղորդման հիման վրա են եղել։

«24Նյուզ»-ը կապ է հաստատել Տեր Արամի հետ` ճշտելու լուրը։ Քահանան ասել է, որ լրատվականից է տեղեկանում խուզարկությունների մասին և ոչ մի ինֆորմացիա չունի:

Ճշտող հարցին պատասխանել է, որ ո՛չ իր տանը, ո՛չ եկեղեցում քննչական գործողություններ չեն եղել:

«Այսինքն, չհասկացա՞, ինչպես թե Սրբազանին և 5 քահանաների են ձերբակալել, ես ձեզնից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզնից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել: Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել»,- ասել է տեր Արամը։

Հարցին, հաղորդում չի՞ ներկայացրել, վերջինս նշեց. «Պետրոս Ղազարյանի մո՞տ, դա նկատի ունե՞ք»: Ճշգրտող հարցին՝ բացի դրանից, Տեր Արամը հայտնեց, որ բացի դրանից այլ հաղորդում ներկայացված չէ․ «Ինչ ներկայացվել է, եղել է Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցը, մնացած մասով տեղեկություններ չունեմ»,- ասել է Տեր Արամը:

Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հաղորդում է ներկայացրել ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին