▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեն եկե՞լ դրանց մայրերից, քույրերից․․․Տեսան՝ խայտառակ են լինում, երևի որոշել են չուղարկել»

Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնած «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիան շարունակվում է։ Բագրատ Սրբազանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ակցիա իրականացնող երիտասարդներին։

«Չեն եկե՞լ՝ դրանց հայրերից, մայրերից, քույրերից, եղբայրներից, զավակներից, թոռներից։ Առավելագույնը մայրերին, հայրերին չեն ուղարկե՞լ»,- մոտենալով մասնակիցներին՝ հարցրել է Սրբազանը։ «Տեսան՝ խայտառակ են լինում, երևի որոշել են չուղարկել»,- պատասխանել է երիտասարդներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասին։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին