«Չելսիի» լեգենդի` Դիդիե Դրոգբայի որդին ֆուտբոլային կարիերան կշարունակի Հայաստանում` առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Հայք» ֆուտբոլային ակումբում:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Կոտ դ’Իվուարից ժամանած 25–այման հարձակվողը հանդես կգա 22 համարով։ Նրա նախորդ ակումբը բելգիական «Լա Լուվիերն» էր:
Նշենք, որ Իսահակի հայրը՝ Դիդիե Դրոգբան, եղել է «Չելսիի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի լավագույն ռմբարկուն:


