▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք, կրակոց` Երևանում

Այսօր՝ ապրիլի 27-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի որի ժամանակ հնչել է կրակոց։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի կողային ապակին կոտրված։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին