25-ամյա Գեյլ Նյուլենդ անունով աղջիկը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման իր ընկերուհուն ավելի քան 10 անգամ բռնաբարելու համար: Բանն այն է, որ Գեյլը, ցանկանալով սեռական հարաբերություններ ունենալ ընկերուհու՝ Ռեյչլի հետ, խաբել է նրան՝ ձևացնելով իրեն տղամարդ և շփվելով նրա հետ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Երկար ժամանակ շփվելով միմյանց հետ՝ Գեյլի ընկերուհին ցանկացել է, որպեսզի նրանք վերջապես հանդիպեն, սակայն Գեյլը մերժել է՝ ասելով, որ քաղցկեղով հիվանդ է և որ իր դեմքը ավտովթարից հետո սպիներով է պատված: Հանդիպումը սակայն, այնուամենայնիվ, կայացել է, բայց միայն մեկ պայմանով. Գեյլը պահանջել է, որպեսզի Ռեյչլի աչքերը կապված լինեն: Այս կերպ աղջիկների հանդիպումը շարունակական է եղել, նրանք գրեթե միշտ միմյանց են հանդիպել հյուրանոցում: Սակայն հանդիպումներից մեկի ժամանակ Ռեյչլը որոշել է բացել իր աչքերը, ինչից հետո էլ նրա համար պարզ է դարձել, որ իր հետ շփվող «տղամարդն» ամենևին էլ տղամարդ չէ:
Ձևացնելով իրեն տղամարդ՝ 25-ամյա աղջիկը սեռական հարաբերություններ է ունեցել ընկերուհու հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Բլոգ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին