▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծայրահեղական խմբավորումը աջակցում է Թուրքիայի` Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մտադրությանը

Ծայրահեղական խմբավորումը աջակցում է Թուրքիայի` Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մտադրությանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ զինված մարտեր վարող ծայրահեղ իսլամիստական խմբավորումներից «Ահրար-ուշ Շամը» (Ahrar-uş Şam) իր աջակցությունն է հայտնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությանը:

Ըստ թուրքական «Radikal» թերթի կայքի` վերոնշյալ ջիհադիստական կազմակերպությունն այդ կապակցությամբ նույնիսկ գրավոր հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության գոտու ստեղծումը բխում է Թուրքիայի ազգային անվտանգության շահերից:

Սիրիական կառավարության դեմ հակամարտող «Ahrar-uş Şam» խմբավորման հայտարարության մեջ նաև ասվում է, որ անվտանգության գոտին վերջ կդնի «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» կազմակերպությունների անջատողական գործունեությանը, ինչպես նաև Ասադի` քաղաքացիական բնակչության դեմ կիրառած մեթոդներին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին