▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա․ Սպերցյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանի չեմպիոնը, հնարավոր է, դարձյալ թույլ չտա հայ կիսապաշտպանին հեռանալ։

«Սպերցյանը վաղուց է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Ժամանակին «Կրասնոդարը» մերժել է «Այաքսին», եղել է նաև առաջարկ «Լանսից», սակայն ակումբում ասել են, որ այն մեծ ակումբ չէ ու չեն բանակցել։ Հիմա էլ անհասկանալի իրավիճակ է «Սաութհեմփթոնի» հետ կապված։

Կարող եմ վստահեցնել, որ այս երեք ակումբներից Սպերցյանի համար ամենամեծ գումարն առաջարկել է հենց անգլիականը։ Ցավալի կլինի, եթե հիմա էլ գործարքը չկայանա»,- ասել է Վադիմ Օհանյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին