▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի «Կլեոպատրան» դատի է տվել ֆիննախին

 

Քաղաքականությունը թողնելուց հետո ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը իր տնտեսական շահերի պաշտպանությունը փնտրում է դատական ատյաններում: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Ծառուկյանին պատկանող «Կլեոպատրա» ընկերությունը, որը գտնվում է Վերին Պտղնի գյուղում, վարչական դատարան է դիմել ընդդեմ Ֆիննախի՝ պահանջելով չեղյալ համարել այս տարվա փետրվար ամսին ֆինանսների նախարարության տուգանքների մասին որոշումները և վերացնել հաշիվների վրա կիրառված արգելանքը: Վարչական դատարանում գործը վարող դատավորն է Ռաֆիկ Խանանդյանը:
Այս գործով մեկ դատական նիստ արդեն կայացվել է: Թե ինչպիսին է այս առթիվ ֆիննախի տեսակետը և որքան գումար տուգանքի մասին է խոսքը, ֆինանսների նախարարությունից խոստացան պատասխանել ավելի ուշ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականությունը թողնելուց հետո ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը իր տնտեսական շահերի պաշտպանությունը փնտրում է դատական ատյաններում:

armtimes.com-ի փոխանցմամբ՝ Ծառուկյանին պատկանող «Կլեոպատրա» ընկերությունը, որը գտնվում է Վերին Պտղնի գյուղում, վարչական դատարան է դիմել ընդդեմ Ֆիննախի՝ պահանջելով չեղյալ համարել այս տարվա փետրվար ամսին ֆինանսների նախարարության տուգանքների մասին որոշումները և վերացնել հաշիվների վրա կիրառված արգելանքը: Վարչական դատարանում գործը վարող դատավորն է Ռաֆիկ Խանանդյանը:

Այս գործով մեկ դատական նիստ արդեն կայացվել է: Թե ինչպիսին է այս առթիվ ֆիննախի տեսակետը և որքան գումար տուգանքի մասին է խոսքը, ֆինանսների նախարարությունից խոստացան պատասխանել ավելի ուշ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին