Ինչպես արդեն հայտնի է, Բրյուսելում շարունակում է գործել ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակը: Բրյուսելի շրջանում սպառնալիքի մակարդակը շարունակում է մնալ 4-րդ սանդղակի վրա, որն ամենաբարձր մակարդակն է: Բացի այդ, Բրյուսելի կենտրոնական կոմունայի վարչակազմի ղեկավարը խորհուրդ է տվել մութն ընկնելուն պես փակել ռեստորաններն ու սրճարանները: Բրյուսելում փակ է մետրոն, տրամվայի ստորգետնյա կայարանները, ուժեղացվել է հասարակական վայրերում հսկողությունը, ոստիկանները զինվել են ինքնաձիգներով, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, փակվել է կինոթատրոնը, թանգարաններն ու համերգասրահները։
Հավելենք, որ Կանադան փակել է Բրյուսելում իր դեսպանատունը. այդ մասին հաղորդագրություն է տարածվել Twitter-ում Կանադայի ԱԳՆ-ի պաշտոնական միկրոբլոգում: