Լրագրող Նատաշա Ռեյը, ով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը՝ Բրիջիթին տղամարդ էր անվանել, քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում։ Այս մասին իր X էջում հայտնել է նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը։
Փաստաբանը նշել է, որ Ռեյը, կապված Ֆրանսիայում իրավական հետապնդումների հետ, քաղաքական ապաստան է խնդրել Պետդումայի պատգամավոր Պյոտր Տոլստոյից։
Նա, սակայն, չի պարզաբանել, թե արդյո՞ք լրագրողը պաշտոնական հարցում է ներկայացրել։
Դանգլեանը հրապարակման մեջ նշել է նաև, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատավարությունն ընթանում է խախտումներով։ Նրա խոսքով՝ այս կապակցությամբ Ռեյը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ:
Աղբյուրը՝ Հրապարակ․am
Դիտեք նաև՝