|
«Այս նախագիծն իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ է։ Դիտորդական առաքելություն կատարողները որևէ ձևով չեն կարող իշխանություններին ոչ հաճելի գնահատական հնչեցնել, հնչեցրեցին՝ նույն պահին որակվում են որպես դիտորդական առաքելության սկզբունքներին հակասող և զրկվում են կարգավիճակից։ Իսկ գնահատողը ԿԸՀ-ն է, որը ամբողջությամբ գտնվում է իշխանության կարգավորման և վերահսկողության ներքո»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով արտահերթ նիստում քննարկված ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագծի մասին։ «Բերեմ օրինակ, ասենք Իոաննիսյանը․ բոլորը գիտեն, որ իր կազմակերպությունն անթաքույց աջակցում է իշխանությանը՝ ինչքան էլ նա փորձի անաչառ երևալ։ Հիմա նրա կողմից դիտորդական առաքելություն պետք է իրականացվի և ֆինանսավորման աղբյուր պիտի բացահայտվի։ Եթե ասենք ես՝ կարևորելով անաչառ դիտորդական առաքելությունը, փոխանցում եմ անեմ, որ նա կարողանա պատշաճ ապահովի առաքելությունը, այդ դեպքում ԿԸՀ-ն, եթե վերցնեմ հրեշտակության կանխավարկածից, պիտի զրկին նրան դիտորդական առաքելությունից, բայց չի զրկելու, որովհետև, ըստ ձևակերպումների, դա տալիս է հնարավորություն ԿԸՀ-ին՝ պատշաճ համոզվելու՝ արդյո՞ք Իոաննիսյանը պաշտպանում է իշխանությանը, թե՞ ոչ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ |
«Բոլորը գիտեն, որ Իոաննիսյանի կազմակերպությունն անթաքույց աջակցում է իշխանությանը»․ Մինասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


