Խնդիրների խորքում քաղաքական շերտեր էլ կան․ Գառնիկ Դանիելյանը բողոքի ակցիա անող բեռնատարի վարորդների մոտ է
«Պետությունների հարաբերություններ կան, փափուկ ուժի քաղաքականություն կա, տարբեր երկրներ էդ քաղաքականությունը կիրառում են՝ որոշակի առումով իրենց բողոքը, անհամաձայնությունը կամ հարաբերությունների վատթարացումը ինչ-որ կերպ արտահայտելու, ազդեցություն ունենալու համար։ Հիմա խնդիր կա, ի՞նչ պետք է անեին։ Առաջին հերթին պետք է զանգեին իրենց գործընկերներին, որոնց հետ ասում են, որ լավ հարաբերություններ ունեն (նկատի ունի ոչ միայն ՌԴ-ում, այլև Վրաստանում պարբերաբար ծագող խնդիրները, խմբ․)»,- ասաց Դանիելյանը։
***
Եթե խնդիրը չլուծվի, վարորդները բեռնատարներով ճանապարհներ են փակելու, այս մասին նրանք ասացին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ
Չնայած նախարար Պապոյանը նրանց հետ զրույցում հավատացրեց, թե հարցով զբաղվում են, բայց վարորդները լավատես չեն, թե հարցը կլուծվի, ուստի կառավարության շենքի մոտից հրաժարվում են հեռանալ, քանի դեռ լուծման կոնկրետ ճանապարհներ ու ժամկետներ չեն նշել։
Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Ստեղ մենակ օրվա ապրուստի, օրվա հացի հարցը չի, ամեն մի վարորդ տունը վարկի տակ է դրել, իրեն ավտո առել, որ կարողանա երեխու մի կտոր հացը աշխատի, հիմի ինչ պիտի անեն։ Սա բոլորիս հարցն է, եթե տնտեսությունը չաշխատի, կարա լավ ոստիկանություն էլ ունենա, լավ բանակ էլ, բայց պահել է չէ՞ պետք այս ամենին։ Վաղը, մյուս օրը խանութներում ապրանք էլ չի լինելու»,- ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող վարորդներից մեկը։ «Ռուսաստանի վարորդների համար դեպի Հայաստան մուտքի ոչ մի արգելք, ժամանակային գրաֆիկ չկա, բայց օրը 15-20 հայ շոֆերի դեպորտ են անում՝ նիզաշտո տեղը»,- նշեց վարորդը։ Հիշեցնենք՝ այսօր բեռնափոխադրողները թվով երկրոդ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանց բողոքը կապված է այն որոշման հետ, որ այս տարվա հունվարի 1-ից վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր՝ նախկին թույլատրելի 180 օրվա մեջ 90 օրվա փոխարեն։ *** |
«Եթե հարցին լուծում չլինի, սաղ ճանապարհները փակելու ենք։ Մուտք ու ելք չի լինելու, տեսնենք էդ ժամանակ ի՞նչ են անելու։ Էդ մեր երկրի հարցն է, բոլորի հարցն է, ի՞նչ անենք, սաղս նստենք տունը, երկիրը թողենք կործանվի՞։ Ընտանիքից հոր ու որդու 90 օրը գերազանցելու համար 5 տարով մուտքը ՌԴ արգելել են, էդ մարդիկ ի՞նչ անեն»,- կառավարության դիմաց անցկացվող բեռնափոխադրողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակից վարորդներից մեկը։ «Կորոնայի ժամանակ մուտք ու ելք չկար, սաղին փակին, բայց մեզ չփակեցին, մենակ բեռնափոխադրումներն են գնացել-եկել, էդ ի՞նչ եղավ, որ 90 օրը վերաբերվեց»,- վրդովվեց բեռնափոխադրողը։ Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր՝ նախկին թույլատրելի 180 օրվա մեջ 90 օրվա փոխարեն։ Այս որոշումը խնդիրներ է առաջացրել ՀՀ-ից ՌԴ փոխադրումներ իրականացնողների համար, որի համար արդեն երկրոդ անգամ բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ |