▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն. նա օրենքով գողերի 3-րդ եղբայրն է. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Գլենդել-Հիլզ թաղամասից ՔՀԳՎ բերման են ենթարկել ազգությամբ վրացի, 51-ամյա Կոբա Շուշանաշվիլիին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն է, իսկ նրա եղբայրները՝ Լաշան և Կախան, օրենքով գողեր են: Գ. Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը նրան ուղեկցում է Բագրատաշենի անցակետ, որտեղից կճանապարհեն նրա ծննդավայր Վրաստան:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին