▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեռլինում գերիների ազատ արձակման պահանջով ակցիա է անցկացվել

 

Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայ համայնքը ակցիա է իրականացրել՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ գերեվարված պատանդները Բաքվում դատվում են, որովհետև հայ են։

Նրանք պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների և կառույցների նկատմամբ։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները՝ ԵՄ-ն պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառի պատասխանատուների, այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների դեմ, և վերագնահատի Ադրբեջանի հետ իր տնտեսական և էներգետիկ հարաբերությունները՝ խուսափելու համար մեղսակցությունից»,- նշված է հայտարարության մեջ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ապահովել հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը, կանխարգելել մշակութային արժեքների հետագա ոչնչացումը, ինչպես նաև երաշխավորել տեղահանված հայերի վերադարձի իրավունքը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին