▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախվել են թիվ 75 երթուղին և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մանրամասնում է, որ ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող երթուղայինները:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին