Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բախտատերը թաղեմ... Տեսնե՞ս մի օր էլ մեզ նամակ կուղարկեն կադաստրից ու նման լավ լուր կասե՞ն... *** Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում «Ֆակտոր»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու է նրա եկամուտների հայտարարագիրը լրացված թերություններով, 2 գույքի մասին նշված չէ, պարզաբանեց․ «Ես, որ նշել եմ էն հողատարածքը, որն ունեմ, որից մի հատված առանձնացրել և վաճառել եմ․ դա առանձին գույք չի եղել, մի հողատարածքի մեջ է եղել, առանձնացվել վաճառվել է, հետևաբար առանձին ներկայացված չի եղել։ Ինչ վերաբերում է բնակարանին, դա այն բնակարանն է, որտեղ ես ծնվել եմ և այդ տանը գրանցվել եմ օրենքի ուժով։ Այդ տանը դարձել եմ համասեփականատեր, որտեղ գրանցված եմ եղել․․․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պարզաբանումներ են ուզել։ Ես այդ ժամանակ նոր իմացա, որ այդ բնակարանի համասեփականատեր եմ»,- ասաց նախարարը։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ գույք եք ունեցել, բայց տեղյա՞կ չեք եղել, նախարարն արձագանքեց․ «Այո՛, փաստորեն տենց ա ստացվում․․․ Ստուգել եմ, էլ ուրիշ այդպիսի գույք չունեմ» |
«Բախտատերը թաղեմ... »
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին