«Բաքվում Էջմիածինը ներկայացվում է որպես ռևանշիզմի օջախ»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է:
Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը խրախուսում ու քարոզչական սպասարկում է իրականացնում հայաստանյան կառավարչի համար, մյուս կողմից` բացահայտում իր ներքին վախերն ու անհանգստությունը Հայ Առաքելական Եկեղեցու դերի, ազդեցության և ազգային դիրքորոշումների վերաբերյալ:
Բաքվից Էջմիածինը ներկայացվում է որպես ռևանշիզմի օջախ, ինչի տակ պետք է հասկանալ Եկեղեցու կողմից դրսևորած անհանդուրժողականությունը պաշտոնական Երևանի հանձնողական, պարտվողական և ուրացման քաղաքականությանը:
Ադրբեջանում էլ գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի և պետք է հիմնական դիմադրողականության կենտրոններից մեկն անընդհատ «կրակի տակ պահել»:
Ու այս տեսանկյունից Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել, ինչն էլ համատեղ ջանքերով առաջ են մղում»: