▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանանի դիետա՝ նիհարել ցանկացողների համար

shabat.am-ը գրում է. Բանանի 3-օրյա «դաժան» դիետա:). սա թույլ կանանց համար չէ: Պայմաններն իրոք դաժան են: 3 օր չպետք է ուտեք ոչինչ բացի օրվա ընթացքում 3 բանանից և մեկ բաժակ ոչ յուղոտ կաթից: Այդ երեք անգամը կարող եք բաժանել, ինչպես Ձեզ հարմար է: Եթե տանել չեք կարողանում կաթը, փոխարինեք այն կեֆիրով (1 տոկոս): 1 բանանը լավ մանրացրեք ու խառնեք կեֆիրի հետ. հենց սա էլ կլինի Ձեր՝ մեկ անգամի համար նախատեսված սնունդը:

Բանանի 7-օրյա «խնայող» դիետա. այս տարբերակը ավելի հեշտ է, բայց ոչ պակաս արդյունավետ: Օրվա ընթացքում կարող եք ուտել մոտ կես կգ բանան այն ժամանակ, երբ կցանկանաք: Ըմպել կարելի է միայն կանաչ թեյ կամ եռացրած ջուր (քանակը սահմանափակ չէ): Այս դիետայի միջոցով մեկ օրում կկորցնեք մեկ կգ քաշ: Եթե չկարողանաք դիմանալ սովին, կարող եք ուտել մեկ ճաշի գդալ ցանկացած ոչ յուղոտ շիլա կամ եփած մսի մեկ բարակ շերտ, ինչպես նաև, խմել մի քանի կում սուրճ: Այնուամենայնիվ, նման կերպ վարվել խորհուրդ չի տրվում: Հիշեք Դուք դիետա եք պահում և պետք է դիմանաք:

Բանանի դիետան բացի նիհարեցնող էֆեկտից ունի նաև մի շարք այլ առավելություններ: Այն մաքրում է օրգանիզմը աղերից ու բազմաթիվ վնասակար նյութերից: Բանանը պարունակում է Е ու С վիտամիններ, որոնք լրացնում են օրգանիզմում կալցիումի, երկաթի, ֆոսֆորի քանակությունը:

Բացի այդ, եթե ունեք մաշկային խնդիրներ, բանանի դիետայից հետո դրանց մասին կարող եք ուղղակի մոռանալ: Մաշկի վիճակը կբարելավիի Ձեր իսկ աչքի առաջ:

Չնայած այս ամենին բանանի դիետան ունի նաև բացասական կողմեր: Նախքան դրան անցնելը պարտադիր խորհրդակցեք բժկի ու դիետոլոգի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին