Հայ զինվորի հանձնվելու կամ գերեվարվելու առիթով հիշեցի մի դրվագ Ռուբենի <<Հայ հեղափոխականի մը հիշատակարանը>> գրքից: Գրքի հիմքում ընկած են իրական դեպքեր և վկայություններ ինչպես հեղինակի այնպես էլ այլ ականատեսների և ներկայացվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազտագրական պայքարը:
Ուրեմն ֆիդայական ջոկատի քաջարի մարտիկներից մեկը մի օր որոշում է, որ պետք է գնա և հանձնվի թուրքական իշխանություններին և այդ մասին տեղեկացնում է իր մարտական ընկերներին: Սրանք սկսում են համոզել իրենց ընկերոջը.<<Հո յանդ չի տարել ապե>> և այլն, բայց ֆիդայիս անդրդվելի էր և տեսնում են էլ ճար չկա ուզում է գնա հանձնվի բռնում ու կապում են:Մի քանի օրից ֆիդայու <<բզիկները>> անցնում են և նա վերադառնում է մարտական շարք: Ռուբենը պատմում էր, որ հետագայում մարտական ընկերներով որոնց մեջ նաև այդ քաջարի ֆիդային հիշում ու ծիծաղում էին դեպքի առիթով թե ոնց էր իրենց ընկերոջ մեջ <<սատանա մտել>> և ամենաշատը զարմացել ու ծիծաղում էր հենց գլխավոր հերոսը:
Հիմա ինչ եմ ուզում ասել <<Բանակը միշտ պետք է հանրային լուսարձակի տակ լինի ինչքանով դա հնարավոր է բանակի դեպքում, բայց պետք է խուսափել ամեն մի դեպք ներկայացնել որպես բանակի հայելի առավել ևս առիթ հապշտապ և էմոցիոնալ եզրակացությունների>>: Բանակը և ոչ միայն մեր <<Բարեպաշտ օրիորդների վարժարան չի>> էնտեղ մարդկանց նյարդերը հազարի տակ աշխատում են և երբեմն էլ չեն դիմանում: Մոտ մի տարի առաջ մամուլում տեղեկություն տարածվեց թե ինչպես ամերիկացի մի սպա ինքնասպան էր եղել թողնելով գրություն <<Ռուսկիե իդուտ>>: Էդ սպան հաստատ բուժզննում անցել էր, բայց նյարդերը ինչ-որ պահի չդիմացան: Երևի սկսեմ բանակի զին անձնակազմի համար սթրեսազերծող կուրսեր կազմակերպել: