Բացեք ձեր դռներն ու մտքերը...Կրթվելու իրավունք ունեն բոլորը
Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Հյուսիսային Կովկասը ներկայացնող կրթության ոլորտի մասնագետներն, օրերս, հանդիպել են Ստամբուլում՝ կիսվելու իրենց փորձով՝ կովկասյան ամբողջ տարածաշրջանում ներառական կրթության, խաղաղության և կայունության առաջխաղացման գործում:
«Կովկասյան Ցանց Հանուն Երեխաների» 4-րդ գլխավոր ժողովի ընթացքում նաև քննարկվել են 2016-ին նախատեսվող ծրագրերը: Ցանցը հույս ունի, որ Կայուն զարգացման նպատակները կծառայեն և կխրախուսեն, որ տարածաշրջանում ներառական կրթությունը հնարավորին արագ զարգանա:
Հայաստանից «Կովկասյան Ցանց Հանուն Երեխաների» կազմակերպությանը մասնակից են «Օրրան»ն ու «Հույսի կամուրջ»-ը:
Նշենք նաև, որ Ժողովում նաև անցկացվել են ընտրություններ և ներկաները ևս մեկ անգամ իրենց ձայնը տվել են Թամար Մոսիաշվիլուն՝ վրացական «Քաղաքացիական զարգացման ինստիտուտ»-ի հիմնադիր տնօրենին, որպես մեկ տարվա ընթացքում ցանցը լրացուցիչ ժամկետով համակարգողի:
Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Հյուսիսային Կովկասը ներկայացնող կրթության ոլորտի մասնագետներն, օրերս, հանդիպել են Ստամբուլում՝ կիսվելու իրենց փորձով՝ կովկասյան ամբողջ տարածաշրջանում ներառական կրթության, խաղաղության և կայունության առաջխաղացման գործում:
Ցանցը հույս ունի, որ Կայուն զարգացման նպատակները կծառայեն և կխրախուսեն, որ տարածաշրջանում ներառական կրթությունը հնարավորին արագ զարգանա:
Հայաստանից «Կովկասյան Ցանց Հանուն Երեխաների» կազմակերպությանը մասնակից են «Օրրան»-ն ու «Հույսի կամուրջ»-ը: