▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացել են «Սոֆի Դևոյան Մշակույթի Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենի որդու բնակարանի դուռը և պատճառել վնաս

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոց 15/2 շենքի 82 բնակարան գողեր են մուտք գործել։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ մասին ոստիկաններին հայտնել է նշված բնակարանի սեփականատիրոջ՝ Գևորգ Պողոսյանի հայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Հովհաննես Պողոսյանը։

Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 17։40-ի սահմաններում 67-ամյա Հասմիկ  Է․-ն  տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Գ.Պողոսյանին պատկանող Շինարարների փողոցի 15/2 շենքի 82 բնակարանի մուտքի դռան փականը և ապօրինի մուտք գործել բնակարան՝ պատճառելով 45 հազար դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Պողոսյանը «Սոֆի Դևոյան Մշակույթի Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին