▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ինչու՞ չեք խոսում աղանդավոր հովիվների այլասերվածությունից․ Գևորգ Գրիգորյան

Հոգևորականների մասին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումներին և եկեղեցու վերաբերյալ նրա ու Աննա Հակոբյանի արտահայտած մտքերին արձագանքել են նաև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները։

Համահայկական Սենատի անդամ, Ավստրիայում բնակվող Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարծիք է հայտնել, որ հնարավոր է  ՀՀ իշխանությունը պատվեր է ստացել Ադրբեջան-Թուրքիա տանդեմից և աղանդավորական կազմակերպություններից։

Գևորգ Գրիգորյանը նշել է, որ ինքը ևս քննադատել է Կաթողիկոսին, սակայն, դեմ է աղանդավորների նյութած դավերին, քանի որ հայը պետք է լինի Հայ Առաքելական Եկեղեցու զավակ՝ «Չի կարող հայը լինել պողոս պողոսյանի եկեղեցուց»։

«Նշում եք այլասերվածությունների մասին՝ չբերելով կոնկրետ փաստեր, բա ինչու՞ չեք խոսում աղանդավորական կազմակերպություններում տիրող էդ վիճակից, հովիվների այլասերվածություններից, որոնց մասին ես պատմել եմ նախկինում»,-ասել է Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով՝ «եթե ինչ-որ սրբազան ինչ-որ մեկի քեռու կնգան դոմփել էր՝ բա տանեիք ԱԱԾ պադված՝ կռտեիք»։

Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերն՝ այս հղումով

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին