Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը գրում է. «Մի քանի օր առաջ եկեղեցում մարդ սպանեցին։ Երեկ գյուղերից մեկի հանդում դաժանորեն ամուսինների սպանեցին։ Ազգը կորցրել է իր հայրենիքի մի մեծ մասը ու գոռում է «քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում», որովհետև ամբիոնից մի հոգի այդպես է ասում։ Ի՞նչ քեֆ, ի՞նչ հորս արև, ի՞նչ լավ անել այս ամենի մեջ։ Ինչո՞ւ մենք հասանք այս վիճակին։ Ինչո՞ւ ենք մենք այսպես հեշտությամբ մոլորվում ու սխալ սխալի հետևից անում։ Գիտե՞ք, այս մասին հստակ գրված է Աստվածաշնչում, այն էլ` մի քանի տեղեր։ Գրված է, որ եթե դու ուրանաս քո Տեր Աստծուն ու իր պատվիրանները թողնելով գնաս քո սեփական ցանկությունների ետևից, ապա «Տերը քեզ կհիվանդացնի մտագարությամբ, կուրությամբ ու ցնորամտությամբ» (Բ Օրինաց 28․28)։ Կամ էլ առաքյալը գրում է «Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին․․․»: Իսկ թէ ինչու, կարդացեք Թեսաղոնիկեցիներին առաքյալի գրած 2-րդ նամակի 2-րդ գլխի 11-րդ համարը։ Այնտեղ ավելի խիստ խոսքեր են գրված։ |
«Ազգը կորցրել է իր հայրենիքի մի մեծ մասը ու գոռում է` «քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում»». Արմեն Հարեյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին